Jump to content

Օմար Ալի Սայֆուդդին III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմար Ալի Սայֆուդդին III
 
Կրթություն՝ Malay College Kuala Kangsar?
Մասնագիտություն՝ գերիշխան և քաղաքական գործիչ
Դավանանք սուննի իսլամ և իսլամ
Ծննդյան օր սեպտեմբերի 23, 1914(1914-09-23)
Ծննդավայր Բանդար Սերի Բեգավան, Բրունեյ
Վախճանի օր սեպտեմբերի 7, 1986(1986-09-07) (71 տարեկան)
Վախճանի վայր Բանդար Սերի Բեգավան, Բրունեյ
Դինաստիա Bolkiah of Brunei?
Քաղաքացիություն  Բրունեյ
Հայր Muhammad Jamalul Alam II?
Ամուսին Queen Damit of Brunei?
Զավակներ Հասանալ Բոլկիահ, Prince Mohamed Bolkiah of Brunei?, Prince Jefri Bolkiah of Brunei?, Princess Masna of Brunei? և Sufri Bolkiah?
 
Պարգևներ
Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ

Օմար Ալի Սայֆուդդին III (սեպտեմբերի 23, 1914(1914-09-23), Բանդար Սերի Բեգավան, Բրունեյ - սեպտեմբերի 7, 1986(1986-09-07), Բանդար Սերի Բեգավան, Բրունեյ), Բրունեյի սուլթանը 1950 թվականից մինչև 1967 թվականը։ Սերում էր Բոլկիի դինաստիայից։ 1947 թվականից պետական խորհրդի անդամ էր։ 1984-1986 թվականներին եղել է Բրունեյի պաշտպանության նախարարը։ Նա հայտնի էր որպես «Ժամանակակից Բրունեյի ճարտարապետ»[1][2], «Թագավորական բանաստեղծ»[2] և «Անկախության հայր»[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մուհամեդ Ջամալուլ Ալամ II-ի ընտանիքում։ Հոր մահից հետո գահ Է բարձրացել ավագ եղբայրը՝ Ահմադ Թաջուդինը, որը ժառանգներ չի ունեցել։ Եղբոր մահից հետո Օմար Ալի Սայֆուդինը գահ Է բարձրացել։ Նրա կառավարման ընթացքում բրիտանական վարչակազմի հետ մի քանի հակամարտություն է տեղի ունեցել։ Հանգամանքները ստիպել են նրան հրաժարվել գահից՝ հօգուտ որդու՝ Հասանալ Բոլկիահի։

Մահացել է 1986 թվականի սեպտեմբերի 7-ին։

Նրա առաջին կինը Դայանգ Սիթի Ամին Բինթի Փեհին Օրանգ Քայ Պեկերմա Սեթիա Լայլա Դիրաջա Ավանգ Հաջի Հաշիմն էր, բայց ամուսինները երեխաներ չունեին։ 1941 թվականի սեպտեմբերի 6-ին նա ամուսնացել է իր զարմիկի՝ Պենգիրան Անակ Դամիտ բինտի Պենգիրան Բենդահար Սերի մահարաջա Պերմաիսուար Պենգիրան Անակ Աբդուլ Ռահմանի հետ։ Նա Հաշիմ Ջալիլուլ Ալամ Աքամադինի ծոռնուհին էր։ Նա ունեցել է 10 երեխա, այդ թվում՝ Հասանալ Բոլկիահը՝ Բրունեյի ներկայիս սուլթանը։

1979 թվականի սեպտեմբերի 13-ին մահացել է նրա կինը՝ Պադուկա Սուրի Սերի Բեգավան Ռաջա Իսթերի Պենգիրան Անակ Դամիթը։ Դրանից հետո նա վերջին անգամ ամուսնացել է Պենգիրան Բինի Պենգիրանի հետ Անակ Հաջ Սալահ բինտի Պենգիրան Բենդահար Սերի մահարաջա Պերմաիսուար Պենգիրան Անակ Աբդուլ Ռահմանիի հետ, որը նույնպես նրա հարսն էր։ Սակայն ամուսինները երեխաներ չեն ունեցել։

Նա մահացել է 2011 թվականի փետրվարի 18-ին։

  • Հասանալ Բոլկիահ (ծնվել է 1946 թվականին)՝ Բրունեյի Սուլթան 1967 թվականից
  • Մոհամմեդ Բոլկիահ (ծնվել է 1948 թվականին)՝ Բրունեյի արտաքին գործերի և առևտրի նախարար (1984-2015)
  • Սուֆրի Բոլկիահ (ծնվել է 1951 թվականին)՝ Բրունեյի օլիմպիական կոմիտեի նախագահ
  • Ջեֆրի Բոլկիախ (ծնվել է 1954 թվականին)՝ Բրունեյի ֆինանսների նախարար (1986-1998)

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օմար Ալի Սաիֆուդդիենը համարվում է «ժամանակակից Բրունեյի ճարտարապետ»[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Pelita Brunei (2011 թ․ հոկտեմբերի 9). «The Architect of Modern Brunei, A King with a Citizen Soul (Malay version)». Department of Publications, Prime Minister's Office, Brunei Darussalam. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.,
  2. 2,0 2,1 2,2 Hussainmiya (1995). Sultan Omar Ali Saifuddien III and Britain "The Making of Brunei Darussalam". Oxford University Press. ISBN 967-65-3106-5.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]